ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Աշոտյանի գործունեությունը սահմանափակվում է ֆեյսբուքով»

«Աշոտյանի գործունեությունը սահմանափակվում է ֆեյսբուքով»
06.11.2013 | 17:20

«Եթե Եվրոպայի գենդերային օրենքի մասին այդ կետը չլիներ, որը մտել է նաև ՀՀ Աժ, Եվրոպան ամենահիանալի տարբերակն էր տնտեսական-քաղաքական իրադրությունը իր հունով տանելու համար: Ես համոզված եմ, եթե մեր պետությունը քաղաքական կշիռ ունենար, ապա հանգիստ կշրջանցեր այդ գենդերային հարցը` Եվրոպայում հաստատվելու համար: Այդ կետը հակասում է բնության օրենքներին, այն այլասերելու է գալիս հայ ընտանիքը, իսկ հայ ընտանիքը պետության զարգացման հիմքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ Անի ԶԱԽԱՐՅԱՆԸ, ում համոզմամբ Հայաստանի համար ամենաօպտիմալ ճանապարհը եվրաինտեգրման ճանապարհն է: Թեև ՀՆՔՄԿ ղեկավարը կարևորում է հայ-ռուսական հարաբերությունները, սակայն, նրա խոսքով, այն այլ հարթակի վրա պետք է տեղափոխել, քանի որ Ռուսաստանը Մաքսային միության միջոցով ցանկանում է ամրապնդել իր քաղաքական և տնտեսական դիրքերը տարածաշրջանում:
Անի Զախարյանը ներկայացրեց իրենց կուսակցության ծրագիրը` նշելով, որ ծրագրում կա մի դրույթ, ըստ որի խաղաղ ճանապարհով կարելի է հասնել իշխանափոխության:
Ըստ բանախոսի, Հայաստանում ամենասոսկալի վիճակում կրթական համակարգն է գտնվում. «Կրթությունը մեկ այլ ուղղությամբ է գնում, իսկ գիտության մասին առավել ևս ավելորդ է խոսել. Երկիրը ներկայացնող արժանի գիտնականներ էլ չունենք: Մինչդեռ կրթությունը ամեն ինչի հիմքն է, այն նախ և առաջ պետք է հիմք հանդիսանա տնտեսության զարգացման համար: Նրանում, որ ունենք կրթական այսպիսի համակարգ. առաջին հերթին կառավարությունն է մեղավոր և Սերժ Սարգսյանը, որ Աշոտյանին կրթության նախարար է նշանակել»,-ասաց նա` մանրամասնելով, թե ինչով է իրականում զբաղված այսօր ՀՀ ԿԳ նախարարը.
«Ի՞նչ է անում Աշոտյանը: Նրա գործունեությունը սահմանափակվում է ֆեյսբուքում ինչ-որ նկարներ, կադրեր և երաժշտական տեսահոլովակներ տեղադրելով: Այդ մարդը չի համապատասխանում կրթության նախարարի պաշտոնին»,-նշեց ՆՔՄԿ ղեկավարը:
Անի Զախարյանը կարծում է` քանի դեռ պետության օրգանիզմից չի հեռացվել քաղցկեղածին օրգանը` իշխանությունը, երկրի վիճակը չի կարգավորվի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ